ԱԺ-ն հետաձգեց «Լուսավոր Հայաստան»-ի օրինագծերի քննարկումը. խմբակցությունը նիստին ներկա չէր |armenpress.am|
12:23 - 12 մայիսի, 2020

ԱԺ-ն հետաձգեց «Լուսավոր Հայաստան»-ի օրինագծերի քննարկումը. խմբակցությունը նիստին ներկա չէր |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկու ամսով հետաձգեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած երկու օրենքի նախագծերի քննարկումը:

Հետաձգման պատճառն այն էր, որ խմբակցությունը խորհրդարանի նիստին ներկա չէր:

Երկու ամսով հետաձգվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինգածերի փաթեթի երկրորդ ընթերցումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճը լքել է մայիսի 8-ի հերթական նիստի ընթացքում, որից հետո այլևս չի վերադարձել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել