Մակունցն Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ |armenpress.am|
14:28 - 12 մայիսի, 2020

Մակունցն Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ:

Այս մասին Մակունցն ասաց մայիսի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ, և Ազգային ժողովի աշխատանքները վերադարձնենք բովանդակային փուլ»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին` Մակունցը հույս հայտնեց, որ ԼՀԿ-ն կանի հետևություններ, և ԱԺ աշխատանքները կվերադառնան բնականոն բովանդակային դաշտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել