Մանդատները փոխադարձաբար վայր դնելը կարող է լինել քաղաքական հետևանքը |lragir.am|
16:49 - 12 մայիսի, 2020

Մանդատները փոխադարձաբար վայր դնելը կարող է լինել քաղաքական հետևանքը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։

Տիկին Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։ Հատկապես շատ էին իրավապաշտպանների կողմից քննադատությունները, թե ինչու պատգամավորները, որոնք մարդու իրավունքների պաշտպանությամբ են հաճախ հանդես գալիս, չեն արձագանքում տեղի ունեցածին:

Նախորդ շաբաթ խորհրդարանում կատարվածը չի կարող ունենալ մեկից ավել գնահատական «Իմ քայլը» դաշինքից։ Այդ գնահատականը բռնության աներկբա, առանց «բայց»-երի դատապարտումն է։ Այս գնահատականը հնչեցրել է վարչապետը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ բոլորիս անունից։

Եվ երբ մենք խոսում ենք Լուսավոր Հայաստան խմբակցության գործելաոճի և խոսելաոճի մասին, ինչ-որ խմբակների հետ նրանց բառապաշարի և օրինագծերի նկատմամբ վերաբերմունքի համընկնումների մասին, սադրանքի մասին, սա ամենևին տեղի ունեցածի արդարացում չէ, այլ իրավիճակի համապարփակ վերլուծություն։ Հակառակ պարագայում կստացվի բռնության վերացական, հռչակագրային մերժում։

Ինձ համար հատկապես կարևոր է պատգամավորի իր տեղում մնալու, սեփական անձից վերանալու և սեփական անձը հանրային շահին զոհաբերելու ունակությունը։ Եվ եթե չխոսենք ավելի լայն համատեքստից, ապա չենք գտնի լուծում հանրային պաշտոնյայի և հատկապես պատգամավորի վարքի թույլատրելի սահմանների մասին։

Սասուն Միքայելյանը խորհրդարանի ամբիոնից կոչ արեց Էդմոն Մարուքյանին վայր դնել մանդատը. այդ դեպքում ինքը նույնպես վայր կդնի։ Ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք դա էր հարցի լուծումը:

Այո, սա է այն քաղաքական հետևանքը, որը Լուսավոր Հայաստանը ակնկալում էր մեզնից։ Եվ Լուսավոր Հայաստանը պետք է կրի պատասխանատվության իր բաժինը։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել