armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 282 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 288 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 541 հազար 322 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 386 հազար 514 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 81 հազար 852 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 269 հազար 520 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 920: 

Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 10 հազարից ավելի նոր, 232 հազար 243 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 116 մարդ:  Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 223 հազար 060 է, մահացածներինը՝ 32 հազար 065: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: 

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 814 է: Վարակից մահացել է 30 հազար 739 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 177 հազար 423 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 643 մարդ: Գերմանիայում 172 հազար 626 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 661 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան 169 հազար 594 դեպքով, վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 563 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 139 հազար 771-ի, մահացածներինը՝ 3 հազար 841-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 110 հազար 767 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 733 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 919 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 639-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 25 հազար 149 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 10 հազար 277-ի, մահացածներինը՝ 75-ի: Եգիպտոսում 9 հազար 746 հաստատված դեպք կա, մահացել է 533 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 818 վարակվածության, 110 մահվան դեպքով: Լիբանանում կա 870 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: