Կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը
20:05 - 12 մայիսի, 2020

Կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փուլային տարբերակով կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը: Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներ են: 1970-ականներին կառուցված շենքում այսօր գործում է 4 մարզադպրոց՝ համալիր մարզաձերի մանկապատանեկան, ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության, նետաձգության, սեղանի և մեծ թենիսի:

Շենքը երբևէ չի հիմնանորոգվել: Վերջին մեկ տարում նորոգվել են միայն խողովակները, սանհանգույցներն ու հանդերձարանները, սպասասրահները: Այսօր առաջնահերթ նորոգման անհրաժեշտություն ունի տանիքը:

«Ավելի քան 6000 քմ տարածք զբաղեցնող Երևանի ամենամեծ մարզական կենտրոնն ունի 14 մարզադահլիճ, որոնցից մեկն իր տարածքի մեծությամբ (39/41 քմ) միակն է Հայաստանում: Բացօթյա հատվածում կա չգործող 2 լողավազան:

Այստեղ մարզական անվճար կրթություն է ստանում շուրջ 1200 սան: Չնայած պայմաններին՝ նրանք շարունակում են հաջողությամբ հանդես գալ Հայաստանի և միջազգային մրցաշարերում:

Մարզահամալիրը նորոգումից հետո, ինչպես նախկինում, հետագայում էլ հնարավորություն կունենա ընդունել մինչև 2000 սանի»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել