Սեւան քաղաքի Նալբանդյան եւ Գրիբոեդով փողոցները կհիմնանորոգվեն
22:19 - 12 մայիսի, 2020

Սեւան քաղաքի Նալբանդյան եւ Գրիբոեդով փողոցները կհիմնանորոգվեն

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հաստատվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Սեւան համայնքի Գրիբոեդով եւ Նալբանդյան փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի հիմնանորոգում» ծրագիրը:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 104 միլիոն 39 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 41 միլիոն 615 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը:

Գրիբոեդով փողոցում հիմնանորոգումը կիրականացվի 546, Նալբանդյան փողոցում՝ 1230 գծամետր երկարությամբ ճանապարհ: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

«Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ նույն փողոցներում նախատեսված են եզրաքարերի քանդման եւ վերատեղադրման, անհրաժեշտության դեպքում` նոր բազալտե եզրաքարերի տեղադրման, դիտահորերի երկաթբետոնյա ծածկի սալերի բարձրացման կամ իջեցման, անհրաժեշտության դեպքում` նորերի տեղադրման, անձրեւաընդունիչների բարձրացման կամ իջեցման, ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում»,- տեղեկացրել է Սեւան համայնքի ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել