80-ականներից սպասելով. Բերքաբերում շուտով կերթևեկեն ասֆալտապատ ճանապարհով |armenpress.am|
09:58 - 13 մայիսի, 2020

80-ականներից սպասելով. Բերքաբերում շուտով կերթևեկեն ասֆալտապատ ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքը շուտով բարեկարգված ճանապարհ կունենա: 1980-ական թվականներից գյուղում ճանապարահաշինարարական աշխատանք չկատարելու «ավանդույթը» կոտրվեց, այժմ համայնքի կարևոր նշանակության ճանապարհի ասֆալտապատման ծրագրի ակտիվ փուլն է: Բերքաբեր համայնքի ղեկավար Վահե Ալիխանյանը նշեց, որ սա գյուղում շատ սպասված ծրագիր էր: 

«Եթե 1980-ական թվականներից այս կողմ մեր համայնքում որևէ ճանապարհ չի վերանարոգվել, դե պատկերացրեք, թե ինչ անբարեկարգ վիճակում են: Այժմ գյուղի համար կարևոր նշանակության 4 կմ երկարությամբ հիմնական ճանապարհը պետք է ասֆալտապատվի: Երկու կմ հատվածը մինչև գյուղն է, երկու կմ հատվածն էլ գյուղի մեջ է՝ մինչև դպրոց»,-ասաց Վահե Ալիխանյանը: Նա նշեց, որ հողային աշխատանքները հիմնականում ավարտվել են, մոտավորապես 20 օրից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Օգոստոսի վերջին այդքան երկար սպասված նոր ճանապարհը պատրաստ կլինի: Համայնքի ղեկավարը նշում է, որ մեծ ակնկալիքներ ունեն այս ծրագրի հետ կապված: Գյուղի գլխավոր ենթակառուցվածքը վերականգնելուց, բարեկարգելուց հետո սպասվում է համայնքային կյանքի աշխուժացում:

«Մի քանի օրինակ ներկայացնեմ, որպեսզի պարզ լինի, թե անբարեկարգ ճանապարհն ինչ հնարավորություններից էր զրկում: Իջևանից, եթե մարդիկ տաքսիով գալիս էին մեր գյուղ, վարորդները ստացված գումարից 1000 դրամ ավելին էին վերցնում անբարեկարգ ճանապարհի պատճառով: Հասարակական տրանսպորտ չունենք, տրանսպորտ չի աշխատում մեր համայնքում, որովհետև ոչ ոքի ձեռնտու չէ այս քարքարոտ ճանապարհով երթևեկելը: Դրանից բացի, շատ առաքիչներ հրաժարվում էին չեն գալիս մեր համայնք»,-ասաց Վահե Ալիխանյանը: 

Ճանապարհը լուրջ խնդիր է նաև համայնքում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Տուրիստականները, զբոսաշրջիկները չեն գալիս միայն նրա համար, որ ճանապարհները վատն են: 

«Նախորդ տարի փոքր թվով այցելություններ եղել են, բոլորը միաբերան նշում են՝ գլխավոր խնդիրը ձեր ճանապարհն է: Այսինքն, մարդիկ ուզում են գան, մանավանդ, որ մեր համայնքն աչքի է ընկնում գեղատեսիլ, տեսարժան վայրերով: Եթե ճանապարհը բարեկարգվի, ապա մենք էլ կկարողանանք օգտվել զբոսաշրջային հոսքից»,-ասաց համայնքի ղեկավարը:

Վահե Ալիխանյանը նկատեց, որ բնակիչները պատրաստ են արձագանքել զբոսաշրջային հոսքի ակտիվացմանը: Արդեն համայնքում մի քանի հյուրատներ կան, ճանապարհի բարեկարգման աշխատանքներն ավարտելուց հետո նոր հյուրատներ կբացվեն: Վահե Ալիխանյանի խոսքով, կորոնավիրուսը ծրագրերը հետ գցեց, սակայն առաջարկում է ստեղծված իրավիճակից դրականը քաղել: Այս տարի շատ հայաստանցիներ իրենց հանգստը կազմակերպելու են այստեղ: Բերքաբերցիները հույս ունեն, որ շատերը կընտրեն Տավուշն ու Բերքաբերը: 

Գյուղում գործում է մեկ մանկապարտեզ, որտեղ ներկայում հաճախում է 20 երեխա: 

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել