Լուսավոր Հայաստան կուսակցությունը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի հետ. Էդմոն Մարուքյան |lragir.am|
13:22 - 13 մայիսի, 2020

Լուսավոր Հայաստան կուսակցությունը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի հետ. Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am: «Նորից եմ կրկնում՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ոչ մի կապ չունի ոչ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացած նախկինների հետ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ այսուհետ ԼՀԿ որևէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապերի վերաբերյալ որևէ հարցի:

«Այս օրերի ընթացքում մենք սպասում էինք հայտարարությունները հիմնավորող ապացույցների, դա չեղավ: Այսուհետ ով կասի, դուք պետք է այդ հարցը տաք այդ մարդուն, ասեք՝ ապացուցի, ոչ թե գաք ու ինձ ասեք՝ դե դու հերքի: Դուրս կգա, որ մենք անընդհատ արդարանում ենք, իսկ մենք ընդհանրապես արդարանալու բան չունենք»,- նշեց Մարուքյանը:

Նա հավելեց, որ Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ ևս իշխանությունները ստում են, հանրությանը մոլորեցնում են, որ իբր ԼՀԿ-ն պայքարում է այդ օրենքի պատճառով: «Այդ օրենքը բերվել է խորհրդարան, ԼՀԿ-ն ողջունել է ու կողմ է քվերակել, և ասել ենք՝ մենք ունենք առաջարկներ, որ այս օրենքը լավը դառնա, չվնասի ներդրումային միջավայրին: Տվել ենք շուրջ 30 առաջարկ, ընդունվել են մի երկուսը, մերժվել են մնացածը: Դրանից հետո ասել ենք՝ քանի որ տեսլականից դուրս եկաք, հիմա չենք կարող կողմ քվեարկել, և ձեռնպահ ենք քվեարկել: Հետևաբար, ուզում եմ ասել՝ սա շահարկում է, չեմ ուզում ուրիշ վատ բառեր օգտագործել»,- նշեց Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել