armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 368 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 293 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 619 հազար 949 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 408 հազար 823 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 83 հազար 455 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 271 հազար 095 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 104: 

Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 242 հազար 271 ընդհանուր թվով: Վերջին մեկ օրում 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 212 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 226 հազար 463 է, մահացածներինը՝ 32 հազար 692: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: 

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 221 հազար 216 է: Վարակից մահացել է 30 հազար 911 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 178 հազար 225 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 991 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Գերմանիային: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 178 հազար 214 է, մահացածներինը՝ 12 հազար 461:

Գերմանիայում 173 հազար 504 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 775 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 141 հազար 475-ի, մահացածներինը՝ 3 հազար 894-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 112 հազար 725 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 783 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 926 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 647-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 26 հազար 539 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 028-ի, մահացածներինը՝ 82-ի: Եգիպտոսում 10 հազար 093 հաստատված դեպք կա, մահացել է 544 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 913 վարակվածության, 112 մահվան դեպքով: Լիբանանում կա 878 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: