armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 429 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 298 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 659 հազար 873 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 430 հազար 348 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 85 հազար 197 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 271 հազար 095 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 104: 

Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 242 հազար 271 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 212 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 705 է, մահացածներինը՝ 33 հազար 186: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: 

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 222 հազար 104 է: Վարակից մահացել է 31 հազար 106 մարդ։  Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 190 հազար 137, մահացածներինը՝ 13 հազար 240: 

Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 060 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 074 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 098 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 861 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 143 հազար 114-ի, մահացածներինը՝ 3 հազար 952-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 112 հազար 725 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 783 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 929 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 647-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 26 հազար 539, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 20 հազար 386 է, մահացածներինը՝ 206:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 028-ի, մահացածներինը՝ 82-ի: Եգիպտոսում 10 հազար 431 հաստատված դեպք կա, մահացել է 556 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 032 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 878 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: