Ադրբեջանը եկող շաբաթ «լայնածավալ զորավարժություններ» կանցկացնի |azatutyun.am|
13:30 - 14 մայիսի, 2020

Ադրբեջանը եկող շաբաթ «լայնածավալ զորավարժություններ» կանցկացնի |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 18-22-ը կանցկացնեն «լայնածավալ ռազմական զորավարժություններ»՝ մինչև 10 հազար զինծառայողի մասնակցությամբ, շուրջ 120 միավոր հրետանու և զրահատեխնիկայի, 200 միավոր հրթիռահրետանային համալիրների, 30 միավոր ավիացիայի և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ, հաղորդում է երկրի ռազմական գերատեսչությունը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժությունների ընթացքում կմշակվեն տարբեր զորատեսակների մարտական պատրաստությունը, գործողությունների պլանավորումը և ապահովումը, փոխգործողությունը, կստուգվեն հարվածային խմբավորումների մանևրային և կրակային հնարավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել