Վերջին օրերի ընթացքում հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման աղբյուրը, կոնտակտներին․ փոխնախարար |tert.am|
15:46 - 14 մայիսի, 2020

Վերջին օրերի ընթացքում հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման աղբյուրը, կոնտակտներին․ փոխնախարար |tert.am|

tert.am: Վերջին օրերի ընթացքում, ցավոք սրտի, հնարավոր չի լինում հայտնաբերել կորոնավիրուսի հաստատման դեպքերի կոնտակտներին կամ աղբյուրը, թե ումից է անձը վարակվել։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Առաջին օրերին եթե մենք կարողանում էինք ցանկացած հիվանդության դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, ապա վերջին օրերի ընթացքում, ցավոք սրտի, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակտներին կամ աղբյուրը, թե ումից է անձը վարակվել։ Կդժվարանամ գնահատական տալ՝ որ մասով ենք մենք կառավարում, կամ որ մասով չենք կառավարում համավարակը»,- ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ մարտին Հայաստանը գտնվում էր համավարակի առաջին փուլում, երբ եզակի կամ բերովի դեպքեր էին արձանագրվում, որից հետո՝ երկրորդ փուլում, հիվանդություններն արձանագրվում էին ընտանիքներում, արտադրամասերում․ «Ներկայումս էպիդեմիան ՀՀ-ում անցել է 3-րդ փուլին, որը վերջինն է, երբ համայնքային փոխանցում է տեղի ունենում կորոնավիրուսային հիվանդության»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել