Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կգործի. կբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահներն ու  հանրային սննդի օբյեկտները․  Տիգրան Ավինյան
16:32 - 14 մայիսի, 2020

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կգործի. կբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահներն ու հանրային սննդի օբյեկտները․ Տիգրան Ավինյան

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։  Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս տեղեկացրեց՝ 

«Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները։ Սակայն շեշտեմ, որ սահմանափակումների բոլոր թուլացումները ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնելու է համապատասխան տույժերի և տուգանքների: Մեր գործարար համայնքը կանոնները պահելը պետք է դիտարկի որպես մրցակցային առավելություն, քանի որ պատասխանատու կազմակերպությունը զերծ է մնում պատասխանատվության ենթարկվելուց և իր աշխատակիցների վարակվելուց, և արդյունքում գործունեությունը որոշակի ժամանակով դադարեցնելուց»։

Ավինյանը հավելեց, որ կվերաբացվեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։  Բոլոր սահմանափաումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի ու տուգանքների։

Մայիսի 25-ից դիմակ կրելը պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև բաց վայրերում։ Կանոն խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։ Ավինյանը շեշտեց, որ դիմակները կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել