factor.am: Մայիսի վերջից եվրոպական որոշ երկրներ բացում են իրենց օդային սահմանները, արդյո՞ք երկշաբաթյա կարանտինը գործելու է այդ երկրներից ժամանողների համար: ԱԺ արտահերթ նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Էլի մեկուսացվելո՞ւ են: Ես կարծում եմ՝ դա մեծ խառնաշփոթ կառաջացնի: Միգուցե՝ փոխենք մոտեցումը, լինի հրահանգ, որ այդ մարդիկ թեստեր անցած գան և տնային պայմաններում անցնեն կարանտին»,- հավելեց Զոհրաբյանը:

Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ Հայաստան վերադարձող քաղաքացիներն ուղարկվելու են ինքնամեկուսացման. «Եվ էֆեկտիվորեն հետևելու ենք, որպեսզի նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը և տուգանելու ենք այն անձանց, ովքեր այդ ռեժիմը խախտում են»: