COVID-19-ով վարակվածներին հայտնաբերելու համակարգի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել 36 հազար շփվածների. պարետ
 |news.am|
18:45 - 14 մայիսի, 2020

COVID-19-ով վարակվածներին հայտնաբերելու համակարգի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել 36 հազար շփվածների. պարետ |news.am|

news.am: COVID-19-ով վարակված քաղաքացիներին հայտնաբերելու համակարգի շնորհիվ Հայաստանում հաջողվել է հայտնաբերել նախկինում 1938 վարակակիրների հետ շփված 36 հազար մարդու: Այս մասին մայիսի 14-ին ԱԺ արտահերթ նիստում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին կառավարության արդեն ուժի մտած որոշման քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ զտվել է անձանց շրջանակը, որոնց հետ շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացին: Փոխվարչապետը նշեց, որ այդ համակարգը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը մեծացնում է 20-30 տոկոսով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել