Վաղը Մոսկվայից Երևան չարտերային չվերթ կիրականացվի
20:38 - 14 մայիսի, 2020

Վաղը Մոսկվայից Երևան չարտերային չվերթ կիրականացվի

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:

Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը՝ հղումով:

Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)։

Վերոնշյալ համարների ներքո հերթագրված քաղաքացիները տեղեկացվել են չվերթի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել