Պետական մարմինների կողմից մարդկանց, տնտեսավարողներին մատուցվող ծառայությունները կդառնան էլեկտրոնային |armenpress.am|
11:00 - 15 մայիսի, 2020

Պետական մարմինների կողմից մարդկանց, տնտեսավարողներին մատուցվող ծառայությունները կդառնան էլեկտրոնային |armenpress.am|

armenpress.am: Պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարություն է մշակվում. քաղաքացիները, տնտեսավարողները մի շարք հարցերով պետական կառավարման մարմինների հետ կառնչվեն էլեկտրոնային տարբերակով, հնարավորինս կբացառվի մարդկային գործոնը: Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը:

«Պետական կառավարման ոլորտում թվայնացման ուղղությամբ շատ ակտիվ աշխատում ենք ռազմավարության մշակման վրա: Ունենք երեք հիմնասյուներ, առաջինը՝ պետական կառավարումն է, երկրորդը՝ տնտեսությունը, երրորդը՝ հասարակությունը: Ռազմավարությունում զետեղված է մեր քայլերի հաջորդականությունը, խնդիրները, դրանց լուծումները, թե ենթադրենք 5 տարի հետո ինչպիսի զարգացումներ պետք է ունենանք թվայնացման հատվածով: Ամենակարևորը մեր քաղաքացիների կյանքը հեշտացնելու և հանրությանը մատուցվող ծառայությունները էլեկտրոնայնացնելու հատվածն է, որ եթե քաղաքացին պետական ծառայությունների հետ աշխատելու խնդիր ունի, կարողանա մեկ համակարգչից, մեկ սարքից իրեն հուզող խնդիրներով էլեկտրոնային եղանակով դիմել, ստանալ պատասխանը»,-ասաց Ծատուրյանը:

Այսինքն՝ մի շարք ծառայություններ, որոնք պետությունը մատուցում է քաղաքացիներին, կդառնան էլեկտրոնային: Մատուցվող որոշ ծառայություններ արդեն քանի տարի է, ինչ էլեկտրոնային են, օրինակ՝ քաղաքացիները հնարավորություն ունեն տարբեր հարցերով գերատեսչությունների դիմումներ գրել հենց էլեկտրոնային եղանակով: Դրանց ցանկն ընդլայնելու, պետական կառավարման համակարգն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով էլ մշակվում է ռազմավարությունը: Փոխնախարարը հիշեցրեց՝ այսօր արդեն ՊԵԿ-ի ծառայություններն օնլայն են, տնտեսավարողներն իրենց հաշվետվությունները ներկայացնում են օնլայն տարբերակով: Նախկինում դա արվում էր թղթային տարբերակով, լինում էին բազմաթիվ բողոքներ, մարդկային գործոնի խնդիր կար:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել