Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարիի հետ
14:24 - 15 մայիսի, 2020

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարիի հետ

Մայիսի 14-ին տեղի ունեցավ հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարիի միջև, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանական կողմից բժշկական պարագաների և նյութերի Հայաստան առաքման և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Դեսպան Թումանյանն առաջարկեց ըստ անհրաժեշտության կազմակերպել երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուների և մասնագետների միջև տեսակոնֆերանսներ, որի կապակցությամբ փոխնախարար Ասադի Լարին հայտնեց իր պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել