Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը ՏԻՄ առաջնորդները ձերբակալվել են, 5 համայնքում հոգաբարձուներ են նշանակվել |ermenihaber.am|
17:34 - 15 մայիսի, 2020

Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը ՏԻՄ առաջնորդները ձերբակալվել են, 5 համայնքում հոգաբարձուներ են նշանակվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը համավարակի պայմաններում անգամ շարունակում է քրդական քաղաքապետարաններում հոգաբարձուներ (պետական կառավարիչներ) նշանակել։ Իգդիր, Սիիրթ, Քուրթալան, Բայքան և Ալթընովա բնակավայրերում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) ներկայացնող ՏԻՄ ղեկավարները պաշտոնանկ են արվել։

Իգդիրի քաղաքապետ Յաշար Աքքուշը, Սիիրթի համայնքապետ Բերիվան Հելեն Ըշըքը, Սիիրթի Բայքան շրջանի համայնքապետ Ռամազան Սարսըլմազը և Քուրթալան շրրջանի համայնքապետ Բարան Աքգյուլը, ինչպես նաև՝ Մուշի Քորքութ շրջանի Ալթընովայի համայնքապետ Ջասիմ Բուդաքը հեռացվել են աշխատանքից։

Նրանց փոխարեն Իգդիրում նշանակվել է նահանգապետ Էնվեր Ունլյուն, Սիիրթում՝ նահանգապետ Ալի Ֆուաթ Աթիքը, Բայքանում՝ շրջանային ղեկավար Մեհմեթ Թունչը, Քուրթալանում՝ շրջանային ղեկավար Իհսան Էմրե Այդընը, Ալթընովայում՝ Քորքութի շրջանային ղեկավար Հասան Սադեբըյըքը։

Պաշտոնից հեռացված համայնքապետների տներում խուզարկություններ են կատարվել, իսկ նրանց ղեկավարած համայնքապետարնները շրջափակվել են ոստիկանների կողմից։ Պաշտոնանկ արված 5 ՏԻՄ ղեկավարները և նրանց ևս 5 գործընկերներ ձերբակալվել են՝ իրենց դեմ հարուցված հետաքննության շրջանակներում։

2019թ․ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում ԺԴԿ ներկայացուցիչները հաղթանակ էին տարել 65 համայնքում, որոնցից 3-ը՝ քաղաքներ էին, մյուսները՝ շրջաններ ու գյուղեր։ Մինչ օրս, սակայն, իշխանությունները հոգաբարձուներ ու ժամանակավոր կառավարիչներ են նշանակել դրանցից 45-ում, իսկ ևս 6 համայնքում ԺԴԿ-ական գործիչներին ի սկզբանե թույլ չէր տրվել զբաղեցնել ընտրություններով ստացած պաշտոնը, քանի որ վերջիններիս դեմ հետաքննություններ են հարուցված եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել