Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից
19:17 - 15 մայիսի, 2020

Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9։00-ից մինչև 17։00-ն, ընդմիջում՝ 14։00-ից 15։00-ն։

Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն»,- գրել է Ջանոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել