Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է Երևանի և մարզերի 12 տնտեսվարողի գործունեությունը
19:31 - 15 մայիսի, 2020

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է Երևանի և մարզերի 12 տնտեսվարողի գործունեությունը

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1333-Ա, N 1322-Ա, N 1325-Ա, N 1347-Ա, N 1346-Ա, 2020 թվականի մայիսի 7-ի 1359-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 11-14-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի

(հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Սիթի» ՍՊԸ, ք․ Երևան, Տիգրան մեծի 10․

2) «Խաչիկ Խաչատրյան» Ա/Ձ, ք․ Երևան, Ագաթանգեղոսի փողոց 7 շենք, թիվ

285 տարածք.

3) «Արսեն Ավետիսյան» Ա/Ձ, ք․ Երևան, Շենգավիթ թաղամաս բագրատունյաց 13

112.

4) «Արմինե և Անի» ԱԿ, Արարտի մարզ, գ․ Հայանիստ, Բժշկյանց 2․

5) «Գոլդեն ֆլոր» ՍՊԸ, ք․ Վաղարշապատ, Աշտարակի խճուղի․

6) «Քլարիսա Ամիրխանյան» Ա/Ձ, ք․ Վաղարշապատ, Բաղրամյան 57․

7) «Զոյա Սարգսյան» Ա/Ձ, ք․ Վեդի Գայի 2/3/.

8) «Արմեն Շահինյան» Ա/Ձ, ք․ Արմավիր, 5-րդ փողոց, 1-ին շենք․

9) «Չիմեգ» ՍՊԸ, ք․ Արտաշատ, փողոց Օգոստոսի 23, շ․ 74/7․

10) «Լև-քինգ» ՍՊԸ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 23/49ա.

11) «Շուշան Հովհաննիսյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 15/1․

12) «Մարինե Հակոբյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 23/2:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել