Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի
22:37 - 15 մայիսի, 2020

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի

Այս տարի առաջին անգամ Շիրակի մարզում փորձնական 2 հա սոյա կմշակվի։ Մինչ օրս կատարվել է շուրջ 14 հազար 500 հա գարնանացան գարու, 3000 հա կարտոֆիլի, 700 հա բանջարեղենի և 3000 հա կերային մշակաբույսերի ցանք: Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

Մարզում կատարվել է 14 հազար 783 հա աշնանացան, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1082 հա-ով: Նախնական կանխատեսումներով 2019 թվականի համեմատությամբ 2020 թվականին սպասվում է գարնանացանի ցանքատարածությունների աճ:

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագրով մարզում իրականացվելու է հատիկավոր բույսերի ևս 50 հա ցանք:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել