Լիլիթ Թութխալյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ: Այս մասին կարգադրություն է ստորագրել Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Լիլիթ Թութխալյանին նշանակել Հանրապետության նախագահի ռեֆերենտ»,-ասվում է կարգադրության մեջ: