Մանկապարտեզում երեխաներին մուտքի մոտ կջերմաչափեն․ Մարության |panarmenian.net|
12:00 - 16 մայիսի, 2020

Մանկապարտեզում երեխաներին մուտքի մոտ կջերմաչափեն․ Մարության |panarmenian.net|

panarmenian.net: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ մանկապարտեզ հաճախող երեխաներն ամեն օր մուտքի մոտ կջերմաչափվեն։

Նա հորդորել է քաղաքացիներին մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն:

«Այնուհանդերձ, որևէ հրամայական արգելք հաճախման համար չի լինի, բացառությամբ ջերմող երեխաների»,- ասել է նա:

Քաղաքապետը նշել է նաև, որ ամեն օր պարտադիր կախտահանվեն մանկապարտեզների տարածքները՝ ընդհանուր մոտ 305 հազար քմ:

Անվտանգության կանոնները ապահովելու նպատակով քաղաքապետարանը մանկապարտեզների աշխատակիցների համար ձեռք կբերի ամսական 160,000 դիմակ, 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ:

«Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման»,- ասել է Մարությանը։ 

Հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների մասով։

Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել