Արժույթի միջազգային հիմնադրամը կավելացնի Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը |armtimes.com|
12:57 - 16 մայիսի, 2020

Արժույթի միջազգային հիմնադրամը կավելացնի Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի շուրջ 96 մլն եվրո, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն:

Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված միջազգային մի շարք կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել ՀՀ-ին տրամադրվող ֆինասական աջակցության ծավալները: Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար:

Գերմանիայի և ՀՀ-ի միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն, արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 1 մլն եվրոն:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում:

Դրանից բացի, պարենային խնդրի կարգավորման նպատակով մինչև հունիսի 30-ը երրրոդ երկրներից ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող կարևոր ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ: Նշված ապրանքերից են կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, հնդկաձավարը, բրինձը, մանկական կերերը, նաև տարբեր դեղամիջոցներ:

2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած մաքսային արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանայվեին 2020 թվականի հունվարի 1-ից: Տվյալ ապրանքերի գծով սպասվող 0.5-ից 0.6 տոկոս թանկացումների ռիսկը սրանով ըստ էության չեզոքացվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել