Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում խոսեց Ամուլսարի խնդրի մասին։
Վարչապետը նշեց, որ հույս ունեին՝ Ամուլսարի հետ կապված քրեական գործը այժմ կամ, գոնե, առաջիկայում արդեն հանգուցալուծման հասած կլինի, բայց կորոնավիրուսն այդտեղ էլ իր նեգատիվ դերը կատարեց, որովհետև «Էլարդ»-ի փորձագետները պետք է գային շատ կարևոր հարցաքննության մասնակցելու համար, որպեսզի պատասխանեին այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցերին։ Սակայն կորոնավիրուսի պատճառով նրանք չկարողացան ժամանել։
«Ըստ էության, հարցի լուծման ֆունդամենտալ բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)