Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար գումար կար․ այդ գումարը նվիրաբերվել է Արցախի Հանրապետությանը․ վարչապետ
15:37 - 16 մայիսի, 2020

Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար գումար կար․ այդ գումարը նվիրաբերվել է Արցախի Հանրապետությանը․ վարչապետ

Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար գումար կար, հետո ընթացակարգերի եւ այլ հանգամանքների բերումով այդ գումարը նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը եւ օգտագործվեց ռազմական, պաշտանական, անվտանգային կարինքների համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պետբյուջե վերադարձված գումարների մասին։

Մասնավորապես, լրագրողը դիտարկում էր արել՝ հեղափոխությունից հետո բյուջե է վերականգնվել մոտ 105 մլն դոլար, եթե համադրենք 2018-19թթ․ դատախազության տարեկան հաղորդումները, ապա բոլոր հանցագործությունների գծով վերականգնված գումարը 40 մլրդ է, իսկ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնածը՝ 5 մլրդ, ի հավելումն այս թվերի՝ ԱԱԾ-ն հայտարարում է, որ կոռուպցիոն հանցագործությունների գծով 2 տարում վերականգնել է մոտ 26 մլրդ դրամ։ Լրատվամիջոցի ներկայացուցիրչը հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս է առաջանում նման անհամապատասխանություն, երբ տարբեր մարմիններ հայտարարում են տարբեր թվեր։ Ի պատասխան՝ վարչապետը պարզաբանեց, որ անհամապատասխանություն առաջացնող հատվածն ուղղակի այլ ընթացակարգով վերադարձվել է Արցախի Հանրապետությանը․ «Այդ անհամապատասխանությունն ունի կոնկրետ բացատրություն, պաշտոնական թվերով՝ 40 մլրդ, որը 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս, բայց վերականգնվել է ավելի քան 105 մլն դոլար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել