Համաճարակի շրջանում սահմանադրական հանրաքվե անելն անհնար է, բայց մյուս կողմից չենք կարող սպասել. Նիկոլ Փաշինյան |lragir.am|
15:39 - 16 մայիսի, 2020

Համաճարակի շրջանում սահմանադրական հանրաքվե անելն անհնար է, բայց մյուս կողմից չենք կարող սպասել. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: Համաճարակի շրջանում սահմանադրական հանրաքվե անելն անհնար է, բայց մյուս կողմից չենք կարող սպասել մինչև կորոնավիրուսի համաճարակը կավարտվի: Քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու հարցը: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե նույնիսկ սպասենք, մենք առաջիկայում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել, սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, այդ համատեքստում կլուծենք, որն արդեն մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով, կարող է դրվել հանրաքվեի: Այսինքն՝ մի տեսակ անիմաստ է դառնում այդ պրոցեսը, մենք մտածում էինք այս տարի այս հանրաքվեն անեինք, հետո խորհրդարանական ընտրությունների հետ՝ 2023 թվականին կանենք էն մյուսը:

Բայց հիմա այս համաճարակի բերած փոփոխություններով այդ ժամանակացույցն այնքան էլ չի ստացվում: Եվ, հետևաբար, մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել: Եվ, այո, քննարկվում է առնվազն Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու հարցը: Եվ ինձ համար ակնհայտ է, որ մենք մինչև մյուս տարվա մայիս հանրաքվե չենք կարող անել: Բայց մենք մյուս կողմից չենք էլ կարող սպասել»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել