Նորքի տուն ինտերնատում բնակվող մեր շահառուների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Զարուհի Բաթոյան
17:04 - 16 մայիսի, 2020

Նորքի տուն ինտերնատում բնակվող մեր շահառուների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ Զարուհի Բաթոյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ցավոք, Նորքի տուն ինտերնատում բնակվող մեր շահառուների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»:

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ հայտնում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ:

« Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:

Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար», - գրում է Ալինա Նիկողոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել