Պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք»-ից և «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ից ձևավորել աշխատանքային խումբ․ Ա․ Հարությունյան
18:58 - 16 մայիսի, 2020

Պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք»-ից և «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ից ձևավորել աշխատանքային խումբ․ Ա․ Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես գիտեք, օրեր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էինք քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները:

Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով: Կարեւորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի եւ կիրառելի համագործակցության ծրագիր»:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել