Եվրախորհրդարանը չի ընդունել Թուրքիային տրվող աջակցությունը սահմանափակող նախագիծը |ermenihaber.am|
16:35 - 17 մայիսի, 2020

Եվրախորհրդարանը չի ընդունել Թուրքիային տրվող աջակցությունը սահմանափակող նախագիծը |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրոպական խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցությունն առաջարկություն է ներկայացրել Թուրքիային տրվող աջակցության վերաբերյալ։

Այս նախագծով նախատեսվում էր ԵՄ-ին անդամակցել պատրաստվող երկրներին աջակցելու գործիք (IPA) ծրագրի շրջանակներում Թուրքիային տրամադրվող աջակցության համար նախապայմաններ առաջ քաշել և այդ նախապայմանները չբավարարելու դեպքում աջակցությունից զրկել Թուրքիային։

Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչեսն իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի անդամների մեծամասնությունը դեմ է արտահայտվել այս նախագծին և այն չի ընդունվել, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիա-ԵՄ hամատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լագոդինսկին էլ իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ երկուստեք առկա լարվածության պատճառով Թուրքիայի հասարակական կազմակերպություններն այսպիսով չեն տուժի։   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել