Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն. սպասվում է հայ-կորեական համատեղ ներդրումային ծրագիր |armenpress.am|
10:02 - 18 մայիսի, 2020

Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն. սպասվում է հայ-կորեական համատեղ ներդրումային ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր ծրագրի արժեքը գնահատվում է ընդհանուր 4.4 մլն դոլար:

«Հիմնվելու է ավտոբուսների հավաքման կենտրոն: Ավտոբուսները նախատեսված են լինելու Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Շատ կոնկրետ թիրախավորում կա: Հայաստանը դառնում է հարմարավետ երկիր միջազգային ձեռնարկությունների համար: Նրանք միակը չեն, ում հետ քննարկումներ են ծավալվում՝ նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել որպես արտադրական հաբ՝ ԵԱՏՄ երկրներ արտադրանք վաճառելու համար»,- Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Կորեական ընկերության կողմից նախաձեռնությունը եղել է դեռ նախորդ տարվանից: Ընկերության ներկայացուցիչները կապ են հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: 
 
«Նախորդ տարի ընկերության կողմից աշխատանքներ են տարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ: Այնուհետև, հաշվի առնելով ծրագրի շրջանակում ընկերության կողմից ընտրված ձևաչափը՝ որոշում է կայացվել ծրագրի հետագա ընթացքն ապահովել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ համագործակցությամբ»,-հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Հեռավար աշխատանքի միջոցով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել: «Ֆոնդը պետության կողմից համաֆինանսավորելու է այդ գործարանի ստեղծման ինչ-որ մի կտորը և դառնալու է 50 տոկոսից ցածր մասնաբաժնի տեր՝ 40-49 տոկոսի շրջանակում»,-ասաց Փափազյանը:
Ընդհանուր ներդրման ծավալը 4.4 մլն դոլար է, որից մոտ 1մլնը կֆինանսավորի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, 1-ից մի քիչ ավելին՝ արտերկրի ներդրողը, մնացած մոտ 2.3 միլիոնը վարկ կվերցվի հայկական առևտրային բանկից: Վարկը կլինի ընդհանուր ձեռնարկությանը, երկու կողմերը ժամանակի ընթացքում կմարեն այն:

Փափազյանի խոսքով «Youngsan»-ը բավականին մեծ ձեռնարկություն է, անցյալ տարի կես մլրդ դոլարից ավելի վաճառք է ունեցել: Ընկերությունը սովորաբար պատվերներ է ընդունում նաև այլ ապրանքնիշերից, պատրաստում է դրանք և մատակարարում: Հայաստանում արտադրվող ավտոբուսների վերաբերյալ դեռ պետք է հստակեցումներ արվեն: Ձեռնարկությունում կարտադրվեն հավանաբար 3 տեսակի ավտոբուսներ, դրանց երկարությունը կհասնի մինչև 10 մետրի:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել