armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 805 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 316 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 860 հազար 036 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 527 հազար 664 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 90 հազար 978 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում  հայտնված Ռուսաստանում կա 281 հազար 752 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 631:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 277 հազար 719 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 650:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 243 հազար 695 է, մահացածներինը՝ 34 հազար 636: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիային շրջանցած Բրազիլիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 241 հազար 080 է: Վարակից մահացել է 16 հազար 122 մարդ։ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 435, մահերինը՝ 31 հազար 908: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը կազմում է 179 հազար 569 է, մահացածներինը՝ 28 հազար 108:

Գերմանիայում 176 հազար 651 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 049 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 149 հազար 435-ի, մահացածներինը՝ 4 հազար 140-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 120 հազար 198-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 988 մարդ: Վարակվածաների թվով Իրանին հաջորդում է Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Վարակվածության ընդհանուր ցուցանիշով Չինաստանն առանձնանում է 82 հազար 954 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 695-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 32 հազար 604, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 23 հազար 358 է, մահացածներինը՝ 220:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 14 հազար 850-ի, մահացածներինը՝ 112-ի: Եգիպտոսում 12 հազար 229 հաստատված դեպք կա, մահացել է 630 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 404 վարակվածության, 123 մահվան դեպքով: Լիբանանում կա 911 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: