Նախիջևանում զորավարժություններ են մեկնարկել |azatutyun.am|
15:02 - 18 մայիսի, 2020

Նախիջևանում զորավարժություններ են մեկնարկել |azatutyun.am|

azatutyun.am: «Նախիջևանում այսօր հրամանատարա-շտաբային զորավարժություններ են մեկնարկել, որոնց մասնակցում են ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված համազորային բանակի մի շարք ստորաբաժանումներ ու զորամասեր»,- տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Նախիջևանում տեղակայված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների, առաջիկա օրերին դրանք զբաղված կլինեն հետախուզական-դիվերսիոն գործողությունների հակազդմանն, ինչպես նաև օդային, հրթիռային և հրետանային հարվածների կանխմանն ուղղված քայլեր մշակելով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախիջևանում ընթացող զորավարժությունները կավարտվեն մայիսի 22-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել