Ակնհայտ է, որ թելադրված են քննիչի կողմից․ Դավիթ Սանասարյանը՝ իր դեմ ցուցմունքների մասին |armtimes.com|
15:31 - 18 մայիսի, 2020

Ակնհայտ է, որ թելադրված են քննիչի կողմից․ Դավիթ Սանասարյանը՝ իր դեմ ցուցմունքների մասին |armtimes.com|

armtimes.com: ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Սանասարյանը կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ իր դեմ ցուցմունքները գրվել են անձամբ Սամվել Ադյանի կողմից:

Այսօր ապացույցների հետազոտման ժամանակ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը տեղեկացրեց, որ, ըստ գործում եղած նյութերի, Ադյանը երեք անգամ դիմում է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ ցանկություն հայտնելով նրա հետ առանձնազրույց ունենալ առանց փաստաբանի ներկայության: Եվս մեկ դիմում էլ հասցեագրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին՝ խնդրելով կազմակերպել իր հարցաքննությունը. «Ցանկանում եմ տալ խոստովանական ցուցմունք եւ անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի առնչությունը եւ մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին»,- իր դիմում գրել է Ադյանը:

Նախագահող դատավորի խոսքով՝ այդ դիմումներից բացի, Սամվել Ադյանն ավելի ուշ մեկ այլ դիմում է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ ասելով, որ Գեւորգ Խաչատրյանի հետ տեղի ունեցած առերեսումից հետո տվել է լրացուցիչ ցուցմունք, որով ընդունել է Խաչատրյանի ցուցմունքում տրված հանգամանքները եւ նրա հետ կրկին առերեսվելու անհրաժեշտություն չի տեսնում: Անդրադառնալով այս հանգամանքներին՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Ես վստահություն ունեմ ու այդ մասին առաջիկայում կխոսեմ, որ այս գրությունների, դիմումների տակ պիտի գրած լիներ ոչ թե Սամվել Ադյան, այլ քննիչ Ոսկանյան, Երիցյան կամ այլ քննիչ, որովհետեւ ակնհայտ է, որ դրանք քննիչի կողմից թելադրված են»:

Ըստ Սանասարյանի՝ քննիչի հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը, սակայն քննիչը վարպետորեն ներկայացրել է, որ դրանք Սամվել Ադյանի գրություններն են. «Եթե ոչ այս վերջինը, ապա մյուսները քննիչի կողմից պարտադրված են»,- հայտարարեց Սանասարյանը՝ կրկնելով, որ իրենց համոզմունքն այն է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել