Տրամաբանական էր, որ քաղաքացիների կուտակումներ են լինելու, բոլորն էլ գիտեին՝ այսօր սպասարկման առաջին օրն է, և սպասելի էր, որ շատ մարդ է լինելու. Հաշվառման-քննական բաժնի պետը՝ առաջացած հերթի մասին |tert.am|
16:40 - 18 մայիսի, 2020

Տրամաբանական էր, որ քաղաքացիների կուտակումներ են լինելու, բոլորն էլ գիտեին՝ այսօր սպասարկման առաջին օրն է, և սպասելի էր, որ շատ մարդ է լինելու. Հաշվառման-քննական բաժնի պետը՝ առաջացած հերթի մասին |tert.am|

tert.am: Երևանի հաշվռման-քննական բաժանմունքը շուրջ երկու ամիս քաղաքացիներին չի սպասարկել, դրա մասին բոլորը գիտեն, և սպասելի էր, որ կուտակումներ էին լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Երևանի տրանսպորտային միջոցների տեխզննման կայանում կուտակված հերթերի և սոցիալական հեռավորությունը չպահպանելու մասին:

«Միասին կբարձրանանք, և դուք ինքներդ կտեսնեք, թե ներսում աշխատանքը բավարար է կատարվում, թե ոչ: Մենք աշխատում ենք և քաղաքացիներին սպասարկում ենք արտակարգ պայմաններում: Այս կուտակումն առաջացել է առավոտյան իննին հինգ պակասից, և հիմա տեսնում եք 15-20 հոգի, որոնք ուզում են առաջինը և րոպե առաջ մտնել հաշվառման-քննական ստորաբաժանման տարածք»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ բաժանմունքն առանց ընդմիջումների է աշխատում և հնարավորինս արագ է փորձում սպասարկել: Նրա խոսքով՝ այսօր հավաքված քաղաքացիները երկու խմբով էին եկել, մի մասը՝ վարորդական իրավունքի քննություններ հանձնելու համար, իսկ մյուսը՝ հաշվառման ստորաբաժանման կողմից սպասարկվելու համար:

«Վարորդական վկայականներ ստանալու համար քաղաքացիներ այլևս չկան: Տրամաբանական էր, որ քաղաքացիների կուտակումներ են լինելու, բոլոր քաղաքացիներն էլ գիտեին՝ այսօր սպասարկման առաջին օրն է, և սպասելի էր, որ շատ մարդ է լինելու: Այն քաղաքացիները, որոնք բողոքում են, որ հերթը դանդաղ է առաջ գնում, պետք է գիատկցեն, որ բացի իրենցից, նաև այլ քաղաքացիներ են սպասարկվում»,- նշեց նա:

Հաշվառման-քննական բաժնի պետը նշեց, որ այն ինքնուրույն ցուցակագրումը, որը քաղաքացիներն են արել, որևէ տեղ նշված չէ, բայց քանի որ իրենց մեջ ցուցակագրվել են աշխատակազմն այդ հերթականությամբ ընդունել է նրանց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել