Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին.Սանասարյան
 |pastinfo.am|
21:25 - 18 մայիսի, 2020

Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին.Սանասարյան |pastinfo.am|

pastinfo.am: Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը։

«Մինչև ՊՎԾ ուսումնասիրությունները, դաշտում եղել է երկու կազմակերպություն, որոնցից մեկը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, մյուսը՝ Դոն Պիպոյի քրոջ որդուն։ Ինձ ներկայացվել է Սամվել Ադյանի կողմից, որ երկար տարիներ դաշտը սպասարկել են, այսինքն՝ քվոտավորված։ Այնպես չի եղել, որ Սամվել Ալեքսանյանի ֆիրման մասնակցել է այն հիվանդանոցի մրցույթին, որին քվոտավորված էր մյուս կազմակերպությունը ։ Այսինքն՝ դաշտը երկու մասի են բաժանել 80-ից ավել տոկոսով, մնացածը՝ տարբեր հիվանդանոցներ փոքր բաժնով սպասարկել են։ Երբ ՊՎԾ-ն հասկանում է, որ ներկրում են Հայաստան և երկուսը երկու անգամ ավել գնով վաճառում են պետության վրա, մասնակցում են գնումների և գերշահույթ են ստանում պետության հաշվին, ՊՎԾ-ն ստանում է գործընթացը»,- ասաց Սանասարյանը։

Նրա խոսքով՝ եթե բժշկական կենտրոնն այնպիսի չափորոշիչներ են ներկայացնում դիալեզի պարագաների, որը կարող է բերել միայն մեկ ընկերություն, մյուսներն արդեն չեն մասնակցում այդ մրցույթին։

«Եթե մեկը նայում է, որ իրենից է կախված, գին է կրակում, որը պետությունն ուզած-չուզած պետք է գնի։ Մեր խնդիրն այն է, որ մրցակցություն լիներ։ Գուցե նույն կազմակերպությունը նորից կհաղթեր այդ մրցույթները, բայց այլ գնով։ Ոչ թե Սամվել Ալեքսանյանի կամ ինչ-որ մեկի դեմ է գործությունը, այլ՝ հանուն պետության»,- ասաց Սանասարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել