Թրամփը ԱՀԿ-ի ֆինանսավորումը շարունակելու համար պահանջներ է ներկայացրել |armenpress.am|
11:17 - 19 մայիսի, 2020

Թրամփը ԱՀԿ-ի ֆինանսավորումը շարունակելու համար պահանջներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում՝ ուղղված ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իրենք անցկացրել են հետաքննություն՝ կապված կորոնավիրուսի տարածման առնչությամբ ԱՀԿ-ի անհաջող արձագանքին:

«Մեր ստուգումները ցույց են տվել բազմաթիվ լուրջ մտահոգություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ վերջին շրջանում և վերհանել եմ նորերը, որոնց պետք է ԱՀԿ-ն արձագանքեր»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ԱՀԿ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել նկատելի բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, որի թվում է նաև Չինաստանից անկախ լինելը:

«Ակնհայտ է, որ համավարակին կազմակերպության արձագանքի հետ կապված սխալներն աշխարհի համար չափազանց թանկ արժեցան»,- նշել է նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել