Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատական նիստին
 |pastinfo.am|
13:46 - 19 մայիսի, 2020

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատական նիստին |pastinfo.am|

pastinfo.am:  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ մեկնարկից անմիջապես հետո։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստից առաջ դատարանը տեղեկանք է ստացել «Իզմիրլյան» ԲԿ-ից, որտեղ հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ դատական նիստին։ Հաշվի առնելով, որ առանց ամբաստանյալի դատական նիստը շարունակվել չի կարող, դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել