Գյումրիում հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան |armenpress.am|
16:41 - 19 մայիսի, 2020

Գյումրիում հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան |armenpress.am|

armenpress.am:  Գյումրիում  արդեն երկրորդ օրն է հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան․ հանրային տրանսպորտ մուտքը թույլատրվում է միայն դիմակներով, ձեռնոցներով, տրանսպորտի մեջ ախտահանող նյութերի պարտադիր առկայության պայմաններում:  Կարգը գործում է ինչպես  վարորդների, այնպես էլ ուղևորների համար:

Պատասխանատուները վստահեցնում են՝  վարորդների հետ աշխատանքն ու տրանսպորտային միջոցները կարգի բերելն ամենահեշտն է, խնդիրն ուղևորներին է վերաբերվում: Վարորդները  դիմակներով ու ձեռնոցներով են,  ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրական երկու անգամ ախտահանվելու են: Կանգառներում հանրային տրանսպորտի աշխատանքը վերահսկում են ոստիկանական կարգախմբերը: Գյումրու քաղաքապետարանի Տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը վստահեցնում է ՝ արվում է ամեն ինչ պարետի պահանջով:

«Գյումրիում հանրային տրանսպորտը շահագործող ՍՊԸ-ները պայմանագիր են կնքել համապատասխան կազմակերպության հետ, համաձայն որի, մեքենաներում օրական երկու անգամ ախտահանման աշխատանքներ են իրականացվում:  Վարորդներն էլ բոլորը ձեռնոցներով ու դիմակներով են: Ալկոգելի առկայությունն էլ ապահովված է»,-նշում է պատասխանատուն՝ տեղեկացնելով, դժգոհություններ կան, բայց և այնպես տրանսպորտում ձեռնոցներ ու դիմակներ կրում են ուղևորները:

Առայժմ Գյումրիի հանրային տրանսպորտն աշխատում է ոչ ամբողջական շարժակազմով՝  չի գործում 14 համարի միկրոավտոբուսային երթուղին, փոխարենը նոր ուղղություն է շահագործվում: Երթուղիների ու շարժակազմի քանակը կախված է ուղևորահոսքից: 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել