Մոլդովայի նախագահն առաջարկել է ԵԱՏՄ-ի միջոցառումների մի մասն անցկացնել Քիշնևում |tert.am|
17:17 - 19 մայիսի, 2020

Մոլդովայի նախագահն առաջարկել է ԵԱՏՄ-ի միջոցառումների մի մասն անցկացնել Քիշնևում |tert.am|

tert.am: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մայիսի 19-ին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ապահովել ԵԱՏՄ միջոցառումների մի մասի անցկացումը Քիշնևում, ինչը հնարավորություն կտա հանրապետությունում ժողովրդականացնել եվրասիական ինտեգրումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մոլդովան 2018 թվականից ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի:

«Տեխնիկապես, մենք պատրաստ ենք ապահովել Քիշնևում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և խորհրդատվական հանձնաժողովների աշխատանքները: Մենք պատրաստ ենք ընդունել գործարար միջոցառումների և եվրասիական ֆորումների մասնակիցներին, հավատում ենք, որ դա կօգնի ժողովրդականացնել ԵԱՏՄ գործունեությունը Մոլդովայում, ավելի լավ տեղեկացնել երկրի քաղաքացիներին և ներքին բիզնեսին եվրասիական ինտեգրման գործընթացների մասին»,-ասել է Դոդոնը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել