Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել. փաստաբան
 |azatutyun.am|
20:00 - 19 մայիսի, 2020

Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել. փաստաբան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել։ Այս մասին ասաց Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Հարցաքննության է կանչվել այն դեպքում, երբ ես երեկ արդեն 3-րդ անգամ գրավոր նշեցի, որ մարտի 16-ից Հայրապետյանը գտնվում է արտերկրում, ու բոլորը գիտեն, որ ցամաքային սահմանները փակ են, հանրահայտ փաստ է, որ ավիահաղորդակցություն չկա։ Վարույթն իրականացնող մարմինը հենց այս իրավիճակից օգտվում է, փորձ է անում պատրանք ստեղծել, որ Ռուբեն Հայրապետյանը խուսափում է քննությունից։ Շաբաթ օրը ծանուցում են ուղարկում հարցաքննության ներկայանալու, որ ամսի 18-ին առավոտյան շուտ Ռուբեն Հայրապետյանը ներկայանա։ Սա ուղղակի իրավական առումով ծաղր է, քրեական դատավարության օրենսգիրքը ոտնատակ են տալիս ինչ-որ հանձնարարություններ կատարելու կամ արդյունքներ ակնկալելու համար»,- ասաց փաստաբանը։

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ կա հարուցված քրեական գործ, սակայն թե մասնավորապես ինչ քրեական գործի մասին է խոսքը, առաջիկայում հաղորդագրությամբ հանդես կգան։

Ըստ փաստաբանի տեղեկությունների՝ այս գործը կապվում է Հայրապետյանների ընտանիքին պատկանող Սևանի «Հարսնաքար» ընկերության հետ։ Փաստաբանը պատմեց, որ տարիներ առաջ համալիրի տնօրենը առանց սեփականատերերի գիտության խարդախություն է արել ու իբրև ընկերության համար, սակայն սեփական կարիքների համար մոտ 60 մլն դրամի գումար է կանխիկացրել. - «Համոզված ենք, որ առերևույթ հանցագործություն կատարած անձն այս գործում կունենա տուժողի կարգավիճակ, իսկ թե ինչ մեղադրանքներ կառաջադրվեն հայր ու որդի Հայրապետյաններին, շուտով կիմանանք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել