Ուկրաինան Պորոշենկոյի նկատմամբ պետական դավաճանության գործով հետաքննություն է սկսել Բայդենի հետ նրա զրույցների ձայնագրությունների հրապարակումից հետո |tert.am|
12:39 - 20 մայիսի, 2020

Ուկրաինան Պորոշենկոյի նկատմամբ պետական դավաճանության գործով հետաքննություն է սկսել Բայդենի հետ նրա զրույցների ձայնագրությունների հրապարակումից հետո |tert.am|

tert.am: Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ պետական դավաճանության և իշխանության չարաշահման գործով հետաքննություն է սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ նրա զրույցների ձայնագրությունների հրապարակումից հետո: Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ հետաքննությունը սկսվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) և 364-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության կամ պաշտոնական դիրքի չարաշահում)։

Գործի նյութերին, պարբերականի տվյալներով, կցվելու են հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք գերատեսչությանը փոխանցել է Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել