tert.am: Ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողները Կառավարության շենքի մոտ են։ Նրանք խնդրանքով դիմում են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Ռեստորանների սեփականատերերի ու աշխատակիցների՝ Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ոստիկանները նրացից մի քանիսին բերման ենթարկեցին:

Պատգամավոր Անի Սամսոնյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց պլան գրել, ըստ որի՝ կերևա, թե ինչ պայմաններ են առաջարկում աշխատել ցանկացողները: Նա նշեց, որ այդ պայմանները կարող են Կառավարությանը փոխանցել:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ հանդիպել են արդեն ակցիայի մասնակիցների հետ, մոտ կես ժամ քննարկում են ունեցել:

Առավել մանրամասն՝ tert.am-ում