Բարձր տեխնոլոգիական ընկերությունները էսքպոներում 8,5 մլն դոլարի պայմանավորվածություն են ձեռք բերել |armenpress.am|
15:05 - 20 մայիսի, 2020

Բարձր տեխնոլոգիական ընկերությունները էսքպոներում 8,5 մլն դոլարի պայմանավորվածություն են ձեռք բերել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական ընկերությունները նախորդ տարում տարբեր երկրներում էքսպոների շրջանակում ձեռք են բերել 8,5 մլն դոլարի չափով պայմանավորվածություններ. արդեն կան 400 հազար դոլարի չափով կնքված պայմանագրեր: Այս մասին տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանն ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ ի պատասխան  հարցի, թե բարձր տեխնոլոգիատար ապրանքները հիմնականում որ երկրներ են արտահանվում: 

«Անցյալ տարի մեր ընկերությունները մասնակցել են մի քանի խոշոր էքսպոների՝ Սինգապուրում, Կատարում, նաև՝ Փարիզում, Տաշքենդում և այլուր: 4 էքսպոներում մասնակցության արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական ընկերությունների մասով ընդհանուր համաձայնեցման պայմանագրեր են եղել՝ մոտ 8,5 մլն դոլարի չափով: Իմ ունեցած տեղեկություններով՝ արդեն 400 հազարի կնքված պայմանագրեր կան»,-ասաց Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական ապրանքներն արտահանվում են հիմնականում Արևմուտք՝ եվրոպական երկրներ, մեծ մասամբ՝ Գերմանիա: Հայաստանը մտադիր է էքսպոների շրջանակում հայկական տաղավարով հանդես գալով՝ ընդլայնել շուկաները: «Մի քանի խնդիր ենք փորձում լուծել, որպեսզի մեր տեղական ընկերությունները կարողանան միասին աշխատել, միասնական կարողանան ներկայանալ և արտաքին շուկաներում իրենց պրոդուկտը ճիշտ ներկայացնել»,-ասաց փոխնախարարը:

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել