Պաշտպանը միջնորդել է հետաձգել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական նիստը
15:42 - 20 մայիսի, 2020

Պաշտպանը միջնորդել է հետաձգել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական նիստը

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝  Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին պաշտպանական թիմը կտեղեկացնի լրացուցիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել