Շինարարական ձեռնոց եւ բժշկական  դիմակ արտադրող արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք․ Հայկ Չոբանյան
15:51 - 20 մայիսի, 2020

Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք․ Հայկ Չոբանյան

Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է։  Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Մարզպետը սակայն, վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշակական դիմակ չեն արտադրել։ 

«Այս պահին չենք կարող խոսել բռնկման մասին։ Վարակի դեպքը հայտնաբերվել է 2 օր առաջ։ Սկզբում 1 հոգու մոտ, հետո 4 հոգու, հաջորդ օրը ստացանք 4 հոգու տվյալ, հաջորդ օրը՝ 2։  Ըստ էության արտադրամաս եկել է 1 հոգու միջոցով։ Արտադրամասերի աշխատանքը որոշ ժամանակով դադարեցրել ենք։ Աշխատակիցները թեստավորվում են։ Ինքնամեկուսացված են նաև վարակակիրների ընտանիքի անդամները։ Վարակի աղբյուրը պարզված է։ Այս պահին շատ անհանգստանալու կարիք չկա»,- ասաց մարզպետը։

Նա նշել է, որ պահին մարզում կա 31 վարակակիր, նրանք գտնվում են համապատասխան բուժհաստատություններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել