Ալեն Սիմոնյանը 2 հայց է ներկայացրել դատարան զրպարտանքի և վիրավորական հրապարակումների համար
19:08 - 20 մայիսի, 2020

Ալեն Սիմոնյանը 2 հայց է ներկայացրել դատարան զրպարտանքի և վիրավորական հրապարակումների համար

Այս պահի դրությամբ իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի փոխացմամբ՝ հայցերն արդեն ընդունվել են վարույթ:

«Այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված նաև մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ:
Վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը` ասեմ, որ ապագայում նույնպես յուրաքանչյուր նման դրսևորում ունենալու է իրավական արձագանք»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել