Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 113 նոր դեպք և 2 մահ է արձանագրվել. վարակվածների ընդհանուր թիվը՝ 3.631
 |factor.am|
20:34 - 20 մայիսի, 2020

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 113 նոր դեպք և 2 մահ է արձանագրվել. վարակվածների ընդհանուր թիվը՝ 3.631 |factor.am|

factor.am: Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 113 նոր դեպք է արձանագրվել, 2 մարդ մահացել է: Այս մասին հաղորդել է երկրի օպերատիվ շտաբը:

«Այսօր Ադրբեջանում ևս 113 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 55 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:  2 պացիենտ մահացել է»,- նշել են շտաբում:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3.631 է, 2.253 մարդ առողջացել է, 43 մահ է արձանագրվել:

Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 135 հիվանդ կա: Նրանցից 46-ի վիճակը ծանր է, 64-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել