ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը կասեցվել է
12:15 - 21 մայիսի, 2020

ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը կասեցվել է

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում 2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի սեպտեմբերին «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (Ոստիկանութան մանկապարտեզը) ենթակա է լուծարման: Ուսումնասիրության ժամանակահատվածում մանկապարտեզ էին հաճախում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավելի քան 90 երեխա:

ՈՒսումնասիրության հետագա աշխատանքների ընթացքում պարզվել էր նաև, որ համաձայն ՀՀ ոստիկանության և «Ավագ Շին» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի՝ «Ավագ Շին» ՍՊԸ-ն ՀՀ ոստիկանության մանկապարտեզի գույքի և հողի դիմաց պետք է մինչ 19.05.2018թ-ը նույն հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից որոշակի տարածք սեփականության իրավունքով հատկացներ մանկապարեզին, ինչը սակայն տեղի չէր ունեցել:

ՀՀ ՊՎԾ և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականով կասեցվել է մանկապարտեզի լուծարումը, իսկ «Ավագ Շին» ՍՊԸ-ն պարտավորվել է մանկապարտեզին սեփականության իրավունքով հատկացնել 401,2 մ2 ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենքին հարակից լրացուցիչ հողատարածք՝ որպես երեխաների համար խաղահրապարակ: Վերոնշյալը ամրագրված է ՀՀ կառավարության 07.05.2020թ-ի N 721-Ա որոշմամբ:

Ներկայումս մանկապարտեզը շարունակում է իր բնականոն գործունեությունը և մանկապարտեզ  են հաճախում ՀՀ ոստիկանության զոհված և սոցիալապես անապահով աշխատակիցների ընտանիքների բազմաթիվ երեխաներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել